Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կանցկացվեն առանց եվրոպացիների մասնակցության․ Ուշակով

18:13 • 28.10.26

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կանցկացվեն առանց եվրոպացիների մասնակցության, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամերիկյան կողմի հետ։

«Նրանք կարող են այնտեղ հայտնվել, եթե տոմսեր գնեն։ Բայց ոչ ոք մտադիր չէ նրանց հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Ուշակովը։