Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները կանցկացվեն փորձագիտական մակարդակով․ Ուշակով
Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները կանցկացվեն փորձագիտական մակարդակով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվելու է հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցը:շ
Ըստ Ուշակովի՝ բանակցություններում պատվիրակության կազմը կորոշի Պուտինը, դրանում կարող են ընդգրկվել զինվորականներն ու Մեդինսկին։














