Հայաստանում ընդդիմության այն առաջնորդները, ովքեր պաշտպանում են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, զանգվածաբար ձերբակալվում են․ Ուշակով

20:27 • 28.08.26

Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այս զրույցը տեղի կունենա անսովոր ֆոնի վրա, երբ ընդդիմության առաջնորդները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես այն առաջնորդները, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը։ Այս թեման անկասկած կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։

Հայաստանում ընդդիմության այն առաջնորդները, ովքեր պաշտպանում են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, զանգվածաբար ձերբակալվում են․ Ուշակով