Ռուսաստանը կարևորում է գազի մատակարարման հուսալիության և կայունության ապահովումը՝ հաշվի առնելով համաշխարհային պահանջարկի աճը․ Ուշակով
Ռուսաստանը կարևոր է համարում գազի մատակարարման հուսալիության և կայունության ապահովումը՝ հաշվի առնելով համաշխարհային պահանջարկի աճը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ 48 երկիր հաստատել է իր մասնակցությունը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որոնցից 22-ը ներկայացված կլինեն ամենաբարձր մակարդակով։
Նա նշել է, որ Ռուսաստանը ընդլայնում է իր դիվանագիտական ներկայությունը Աֆրիկայում. 2022 թվականից ի վեր բացվել է երեք դեսպանատուն, և ևս հինգը վերսկսել են իրենց գործունեությունը։














