Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով
Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Ստյորեի հետ զրույցում հաստատել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինն ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը։ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների մակարդակով շփումը իմաստ ունի բանակցային գործընթացի ավարտից հետո՝ փաստաթղթերի ստորագրման համար»,-նշել է նա։














