Արման Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

08:19 • 27.10.26

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։ Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։

Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։ Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  «Հրապարակ» օրաթերթում։