Ոսկե Գնդակ․ Տարվա լավագույն հարձակվողները տղամարդկանց և կանանց ֆուտբոլում

08:26 • 27.10.26

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի լավագույն հարձակվող։

Անգլիացի ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում «Բավարիայի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։

Քեյնը նաև արդյունավետ մրցաշրջան է անցկացրել անհատական ցուցանիշների տեսանկյունից։ Նա բոլոր մրցաշարերում «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում խփել է 73 գոլ՝ մասնակցելով 65 հանդիպման։

Գերմանիայի առաջնությունում Քեյնը դարձել է լավագույն ռմբարկու՝ 31 խաղում խփելով 36 գոլ։

Կանանց ֆուտբոլում լավագույն հարձակվող է ճանաչվել մեքսիկացի հարձակվող Չարլին Կորալը։

 

Աղբյուրը`ArmSport.am