Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական շարժում» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ

19:38 • 26.10.26

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական շարժում» կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ «Ուսանողական ցուցակին» և ուսանողական շարժմանը՝ Սերբիայում ընտրական հաղթանակի առթիվ։ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու Սերբիայի հաջորդ կառավարության հետ՝ մեր վաղեմի բարեկամությունն ու երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ անցկացված ընտրություններում ուսանողների գլխավորած ընդդիմադիր ուժը, նախնական արդյունքներով, ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանական մեծամասնություն։