Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը

09:23 • 27.10.26

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են 30-ամյա Եգոր Կ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 27-ամյա Ֆիլիպ Կ․-ի վարած «Chrysler» մակնիշի և 40-ամյա Հռիփսիմե Բ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։