Բացահայտված են անողները, պատվիրատուները բացահայտված չեն. Ռուբինյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին
Բացահայտված են անողները, պատվիրատուները բացահայտված չեն, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին:
Նա նշել է՝ հարց է՝ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ դա ամենահեշտն էր անել, անմիջապես այդ ոճրագործությունից հետո:
«Ասեմ ավելին՝ հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը, առնվազն քաղաքականապես, ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,-հավելել է Ռուբինյանը:











