Մերգելյանի պուրակ տեղափոխված «Լեռնային պար» արձանախումբը՝ անխնամ ու առանց վերահսկողության (լուսանկարներ)
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի պուրակում գտնվող «Լեռնային պար» արձանախումբն անխնամ վիճակում է։ Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարներում երևում է, որ արձանախմբի վրա կավիճով արված գրություններ ու պատկերներ կան։
Մերգելյանի պուրակը վերջերս բարեկարգվել էր, սակայն Երևանի խորհրդանիշներից մեկը համարվող արձանախումբը պատշաճ խնամքի չի արժանանում։
Հիշեցնենք, որ 1984-2024 թվականներին «Լեռնային պար» պղնձաձույլ արձանախումբը գտնվել է «Դվին» հյուրանոցի դիմաց, ապա տեղափոխվել Մերգելյանի պուրակ:















