Անահիտ Մանասյանը Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավարի հետ քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները

18:47 • 28.10.26

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:

Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և  նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները։