Երբ ձեռքերը ծառայում են արվեստին. ամերիկացի նկարիչը ստեղծագործում է բացառիկ մեթոդով (լուսանկարներ)

11:38 • 09.07.15

Ամերիկացի երիտասարդ նկարիչ Ռասել Փաուելը, ցուցաբերելով նախանձելի հնարամտություն, մշակել է նկարելու միանգամայն նոր տեխնոլոգիա:



Ինչպես նշում է Viralnova.com կայքը, տաղանդավոր արվեստագետը, ով, իդեպ, նաև աշխատում է որպես դպրոցի ուսուցիչ, սկզբում մտածած պատկերը նկարում է ձեռքի ափի մեջ, հետո, քանի դեռ ներկը չի հասցրել չորանալ, արտատպում է այն ճերմակ թղթին:


Այս ամենի արդյունքում ստեղծվում են բացառիկ արվեստի գործեր, որոնց պատրաստման տեխնոլոգիան ուղղակի ապշեցնում է:


Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ թղթի վրա արտատպվելուց հետո մինույն նկարն ունենում է 2 տարեբերակ` առաջինը` նկարչի ափի մեջ, մյուսը` թղթին:

Երբ ձեռքերը ծառայում են արվեստին. ամերիկացի նկարիչը ստեղծագործում է բացառիկ մեթոդով (լուսանկարներ)