Պարուհի Վարդան ներառվել է մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում. լուսանկարներ
Ուկրաինայից հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ներառվել է FHM տղամարդկանց հանդեսի Ռուսաստանի հրատարակության 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում:
Համաշխարհային և ռուսաստանյան շոու-բիզնեսի Топ-100 սեքսուալ կանայք ներկայացվել են ըստ 2015-ի առաջին կեսի տվյալների: Այս սպասված ցուցակում Վարդանուշը 36-րդ տեղում է` այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են դերասանուհի Մեգան Ֆոքսը (31), Բեյոնսեն (25), Միլա Կունիսը (19), Քիմ Քարդաշյանը (18), Շակիրան (10), Ռիհաննան (9), Իրինա Շեյքը (7 ), Վերա Բրեժնևան (4) և այլք: Այս տարվա առաջին կեսի ամենասեքսուալ կանանց ցուցակը գլխավորել է դերասանուհի Քեյթ Ափթոնը:
Վարդանուշ Մարտիրոսյանը pole-dance-ի աշխարհի չեմպիոն է, հանդես է գալիս նաև որպես երգչուհի:
(1).jpg)
(3).jpg)
.jpg)










