Ամերիկացին պսակվել է.... շաուրմայի հետ. նրանց հարսանեկան ֆոտոսեսիան ինտերնետի սենսացիան է (լուսանակարներ)

22:55 • 16.07.15

Daily Mail-ը հայտնում է խիստ արտասովոր «պսակադրության» մասին, որի փեսացուն ինտերնետի նոր հերոս է դարձել:

 

ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկո քաղաքից գրող Դեյվիդ Սիկորսկին պսակադրություն է բեմադրել բուրիտոյի (շաուրմայի) հետ: Նա անգամ ավանդական ամուսնական ֆոտոսեսիա է կազմակերպել, որի լուսանկարներն էլ «պայթեցրել են» համացանցը:

 

Գրող Սիկորսկին իր քայլը բացատրել է նրանով, որ իրեն զզվացրել են ռոմանտիկ լուսանկարները, որոնք սոցցանցերում հրապարակում են իր ընկերները` ստանդարտ սիրային տեսարաններով:

 

Ի նշան բողոքի էլ նա նմանատիպ շարք է ներկայացրել, որում երկրորդ կեսի փոխարեն... շաուրման է: