Երևանը 1939-ին. հայտնի լուսանկարչի բացառիկ աշխատանքները. ֆոտոշարք

21:57 • 18.07.15

Համացանցում տարածվել են հին Երևանի լուսանկարները, որոնք թվագրվում են 1930-ականներից 1950-ականներով:

 

Իրականում լուսանկարները թվագրվում են 1939-ին, դրանք հեղինակել է խորհրդային անվանի լուսանկարիչ ու լրագրող Սեմյոն Ֆրիդլյանդը, որը հետագայում պետք է դառնար Մոսկվայի ֆոտոլրագրողների ընկերակցության նախագահը:

 

Լուսանկարների` 1939-ին վերաբերելու օգտին են խոսում նաև Մոսկվա կինոթատրոնի պաստառները, որոնք ներկայացնում են 1938-ի և 1939-ի կինոժապավենների ցուցադրություններ:

 

Ֆրիդլյանդի լուսանկարներում պատկերված են Երևանի մի շարք քաջ հայտնի շինություններ, մարդիկ ու առօրյան` 76 տարի առաջ: