Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

08:36 • 24.07.15

Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հայտնում է asbarez.com-ը։


Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»։


Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին։ 


Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: