89-ամյա ամերիկուհին դարձել է թոռան հարսնաքույրը (լուսանկարներ)

10:53 • 05.08.15

Երիտասարդ ամերիկուհի Քրիստին Քուինը, նախապատրաստվելով իր հարսանյաց արարողությանը, որոշել է օրիգինալ գտնվել ու հարսնաքույրերի թվում ներառել նաև իր տատին:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Քուինը դիմել է իր 89-ամյա տատիկ Նանա Բեթիին` խնդրելով նրան չմերժել իրեն ու դառնալ իր 4 հարսնաքույրերից մեկը:

 

«Դա ուղղակի աննկարագրելի տեսարան էր: Տատիկը, չնայած պատկառելի տարիքին, մյուսների հետ ուրախանում ու պարում էր: Նա պարահրապարակից չհեռացավ ողջ երեկո և այնքան գոհ ու երջանիկ տեսք ուներ»,- վերհիշել է Քուինը:

 

Մինչդեռ Բեթին նշել է, որ «տարիքն այն հոգեվիճակի դրսևորումն է, որում մարդը գտնվում է»: «Ես ինձ երիտասարդ եմ զգում, և հստակ գիտեմ, որ թեպետ բոլորս էլ մեծանում ենք, բայց ոչ բոլորն են ծերանում: Ես պատկանում եմ այդպիսի մարդկանց թվին»,-ասել է 89-ամյա կինը: