Ջենիֆեր Էնիսթոնն Emirates Airline-ի գովազդային դեմքը կդառնա

13:28 • 11.08.15

«Ընկերներ» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնն Emirates Airline ավիաընկերության գովազդային դեմքը կդառնա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

 

Գովազդային պայմանագիրը գնահատվում է 5 մլն դոլար։

 

«Մենք աշխատում ենք Ջենիֆեր Էնիսթոնի հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերենք համաշխարհային հեռուստատեսային և համացանցային գովազդային արշավների վերաբերյալ»,- պարբերականին պատմել է Emirates Airline ընկերության ներկայացուցիչը։

 

Հայտարարության մեջ ասվում է, որ դերասանուհին կնկարահանվի ընկերության մի շարք համացանցային, հեռուստատեսային գովազդներում։

Ջենիֆեր Էնիսթոնն Emirates Airline-ի գովազդային դեմքը կդառնա