Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյքն իրենց համատեղ հանգիստն անցկացնում են Իտալիայում (լուսանկարներ)
Իտալական կրքերը ծածկել են Ամալֆիի լողափը, որտեղ այժմ իրենց արձակուրդն են անցկացնում 29-ամյա մոդել Իրինա Շեյքը և 40-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը։
Աստղային զույգը ոչ մի վայրկյան չի բաժանվում, նրանք գրկախառնվում են և ամեն րոպե համբուրվում։ Լուրերն այն մասին, թե Իրինան և Բրեդլին մտադիր են աշնանը միասին ապրել, այդքան էլ հեռու չեն իրականությունից։ Դատելով լուսանկարներից՝ նրանք իսկապես լավ են զգում միմյանց հետ, գրում է tatler.ru-ն։






























