Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները կտեղափոխեն հայրենիք

10:51 • 12.08.15

Համաշխարհային ճանաչում ունեցող կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները Մեքսիկայից կտեղափոխեն Կոլումբիայի Կարտախենա քաղաք, որտեղ նա սկսել է իր կարիերան, գրում է Корреспондент-ը։

 

 

Բոլիվար նահանգի իշխանությունները համաձայնության են հասել գրողի ընտանիքի հետ նոր հուղարկավորման վայրի վերաբերյալ։ Մարկեսի մասունքները կուղարկվեն քաղաքի պատմական կենտրոնում գտնվող մենաստաններից մեկը։

 


Մարկեսը մահացել է 2014թ. ապրիլի 17-ին` Մեխիկոյում՝ 87 տարեկան հասակում։

Գաբրիել Գարսիա Մարկեսի մասունքները կտեղափոխեն հայրենիք