Հիտլերի 7 կտավները վաճառվել են 10.000 ֆունտ ստերլինգով (լուսանկարներ)
Ադոլֆ Հիտլերի վրձնի գործերը վաճառվել են Mullock's աճուրդում՝ 10.000 ֆունտ ստերլինգով, գրում է express.co.uk-ը։
Այս աշխատանքները ներառում էին մատիտով և ջրաներկով ստեղծված 2 կտավ՝ շների, ձիու և ծաղիկների պատկերով, որոնցից յուրաքանչյուրը ստորագրված էր հեղինակի կողմից և նշված էր ամսաթիվը։
Յուրաքանչյուր աշխատանք արժեցել է մոտ 1.500 ֆունտ ստերլինգ։
Նկարները 1945-ին Էսսենում հայտնաբերել էր ավագ սերժանտ Վիլի Ջեյ ՄակՔենան, ում դրանք վաճառել էր մի անանուն կոլեկցիոներ։ Նշվում է, որ բոլոր 7 նկարները գնել է մի ֆրանսիացի Շրոփշիրում գտնվող աճուրդում։












