Deep Purple-ի նախկին վոկալիստը կմեկնի Բելառուս՝ մշտական բնակության. ԶԼՄ-ներ
Deep Purple և Rainbow խմբերի նախկին վոկալիստ Ջո Լին Թըրները հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել Բելառուս՝ ԱՄՆ քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, գրում է korrespondent.net-ը:
«Ես պատրաստվում եմ տեղափոխվել Բելառուս: Ցավոք, ես ինձ լավ չեմ զգում ԱՄՆ-ում, ես համաձայն չեմ քաղաքական որոշումների հետ: Այս երկիրն այժմ այն չէ, որտեղ ինձ մեծացրել է հայրս: Ես շատ բացասական փոփոխություններ եմ տեսնում: Ես ինձ համար նոր տուն եմ գտել աշխարհի այլ հատվածում: Դա ճիշտ է»,- ասել է երաժիշտը:
Նշվում է, որ Թըրներն ամուսնացած է Բելառուսի քաղաքացու հետ, և նրանք երեք անգամ մամուլից գաղտնի այցելել են Մինսկ: «ОНТ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թըրների կինը՝ Մայան, հաստատել է իր ամուսնու մտադրությունը։










