Pink Floyd խումբը լուծարվում է
Pink Floyd բրիտանական ռոք խմբի կիթառահար Դևիդ Գիլմորը հաստատել է թիմի լուծարման մասին տեղեկությունը: New Musical Express-ի փոխանցմամբ` երաժիշտը Classic Rock Magazine-ին տված հարցազրույցում ասել է, որ խումբն իրեն սպառել է:
«Հյուրախաղերի մեկնել և երգեր ձայնագրել առանց հանգուցյալ Ռիկ Ռայթի, Pink Floyd-ի համար ուղղակի անիմաստ է: Այնպես որ բավական է: Խումբն իրեն սպառել է»,-իր որոշումը մեկնաբանել է Գիլմորը:
Սեպտեմբերին Գիլմորը 3 համերգ է տալու Լոնդոնում, ինչպես նաև մտադիր է թողարկել Rattle That Lock ալբոմը, որը նրա համար կլինի երկրորդը` որպես մենակատարի: Pink Floyd-ի վերջին ալբոմը` The Endless River խորագրով, թողարկվել է 2014-ին:










