Մահն արժե, որ ապրեն, իսկ սերն արժե, որ սպասեն. Վիկտոր Ցոյի մահից անցել է 25 տարի (լուսանկարներ, տեսանյութ)

13:02 • 15.08.15

Հայտնի «Կինո» ռոք խմբի առաջատար Վիկտոր Ցոյի մահվան օրից անցել է ուղիղ 25 տարի։ 1990թ. օգոստոսի 15-ին երաժիշտը մի պահ կորցրել է զգոնությունը մեքենայի ղեկին և վթարի ենթարկվել։ Արտիստի մահը վրա է հասել ակնթարթորեն։ Նա այդ ժամանակ եղել է ընդամենը 28 տարեկան, գրում է segodnya.ua-ն։

 

Երգչի երկրպագուներն այսօր երթ կկազմակերպեն նրա հայրենի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

 

AdMe.ru-ն ներկայացնում է Ցոյի լավագույն մտքերն ու խոհերը`


Մարդիկ չեն կարող միանման մտածել, սակայն հասկանալ միմյանց՝ պարտավոր են։ Հենց դրա համար էլ մարդ են։

 

Իմ հոգին իմ երգերում է։ Իսկ ես ապրում եմ լավագույն ժամանակների հույսով։

 

Ես չեմ սիրում, երբ ինձ ստում են, սակայն ճշմարտությունից ես նույնպես հոգնել եմ։

 

Երաժշտությունն այն է, հանուն ինչի ես պատրաստ եմ զոհել գրեթե ամեն ինչ։

 

Մահն արժե, որ ապրեն, իսկ սերն արժե, որ սպասեն։

2_41

 

 

 

 

Մահն արժե, որ ապրեն, իսկ սերն արժե, որ սպասեն. Վիկտոր Ցոյի մահից անցել է 25 տարի (լուսանկարներ, տեսանյութ)