Չինաստանում միասին ելույթ ունեցող կույր երգչուհին ու երգիչը, պարզվել է, քույր ու եղբայր են

23:52 • 18.09.15

Չինաստանի Լոյան քաղաքում միասին ելույթ ունեցող կույր երգիչն ու երգչուհին, պարզվում է` քույր ու եղբայր են: Ինչպես հաղորդում է The South China Morning Post-ը` վերջիններս ԴՆԹ հետազոտություն են արել բազմաթիվ հանդիսականների  խնդրանքով:

Չինական մամուլի հաղորդմամբ` Չժեն Յույժունի ծնողները իրեն դեռևս բարուրի մեջ  թողել են ճանապարհի եզրին: 10 տարի անց նույնը պատահել է նաև իր եղբոր` Յան Մինմինի հետ: Նրանց որդեգրել են տարբեր ընտանիքներ:

Երբ տարիներ անց երգիչները հանդիպել են և սկսել միասին ելույթ ունենալ, հանդիսատեսը միշտ հետաքրքրվել է նրանց հնարավոր ազգակցական կապով: