Ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն. ՀՀ ոստիկանություն

10:41 • 22.09.15

Երևանի Աբովյան փողոցում երեկ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն: Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքում ` պոլիտրավմաներով:

 

Հիվանդանոցի փոխտնօրեն Ռոբերտ Օրհուսյանը այսօր Tert.am-ին տեղեկացրեց, որ ազատամարտիկն ունի 8-րդ կողի կոտրվածք, գլխի վրա` սալջարդներ, դրենաժ: