Էլիզաբեթ II թագուհին 132 մլն դոլարով վարձակալության է հանձնել Քենսինգթոնի իր նստավայրը

23:35 • 23.09.15

Crown Estate ընկերությունը, որն զբաղվում է Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու անշարժ գույքի կառավարմամբ, 132 մլն դոլարով վաճառել է Քենսինգթոնի թագավորական նստավայրը:


Ինչպես գրում է Euromag-ը` պայմանագրի համաձայն`  կառույցը 125 տարով փոխանցվել է վարձակալության:  Հայտնի է, որ թագավորական անշարժ գույքը  ձեռք են բերել երկու գնորդ, ովքեր չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը:


Փողոցը, որում տեղակայված է առանձնատունը, համարվում է ամենաթանկարժեքը քաղաքում և հայտնի է որպես «միլիարդատերերի փողոց»: