104-ամյա շոտլանդուհին հելունագործ «պատկերներով» զարդարել է հայրենի քաղաքը
Boredpanda.com-ն անդրադարձել է «սթրիթ-արտի» աշխարհում ամենատարեց վարպետին: 104-ամյա շոտլանդուհի Գրեյս Բրեթը իր հայրենի քաղաքը պատում է հելունագործ նախշազարդերով:
Վերջինս իր ինքնատիպ գործվածքներով զարդարել է 46 տեսարժան վայր շոտլանդական կոմսության տարածքում:
«Կարծում եմ, որ քաղաքը զարդարելու միտքը հիանալի է և, և ես էլ եմ մասնակցում այդ գործին իմ հելունի օգնությամբ», - ասել է 104-ամյա կինը:










