Չինացի երիտասարդը ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել շքեղ մեքենաներից կազմված «սրտով»
Չինացի երիտասարդները վերջերս դառնում են ամենախելահեղ ամուսնության առաջարկների հեղինակները: Այս անգամ Oddity central-ը ներկայացրել է մեծահարուստ չինացու գեղեցիկ ու շքեղ գաղափարը:
Երիտասարդը ամուսնության առաջարկի անելիս դիմել է լյուքս դասի մեքենաների օգնությանը` դրանք դասավորելով սրտի տեսքով, ապա նոր խնդրել աղջկա ձեռքը: Իհարկե, գեղեցիկ հնարքն իրենն արեց, և տղան ստացավ իր բաղձալի պատասխանը:
Չինական մամուլի համաձայն` Գունաչժոու քաղաքում բնակվող տղան դուրս է եկել քոլեջից իր սեփական բիզնեսը հիմնելու համար և անմիջապես առաջարկություն արել ընկերուհուն, որպեսզի նրանից հեռու վանի բոլոր հնարավոր երկրպագուներին:










