Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում ռուսական ջազ կհնչի

17:46 • 28.10.15

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ին, «Մեցցոյում», ռուսական ջազային արվեստին հայ հանդիսատեսը կծանոթանա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի և իր բենդի կատարումների շնորհիվ։

 

Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) և Սաշա Մաշինը (հարվածայիններ)։


Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը:

Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում ռուսական ջազ կհնչի