Ջորջ և Ամալ Քլունիները մասնակցել են հոլիվուդյան կինոպրեմիերայի (լուսանկարներ)

11:18 • 28.10.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին հաջողացրել է համատեղել իր ամուսնական և մասնագիտական պարտականությունները` կնոջ հետ մասնակցելով հոլիվուդյան կինոպրեմիերաներից մեկին:

 

Ինչպես նշում է Tatler-ը, Քլունին յուրատեսակ ռոմանտիկ ժամադրություն է կազմակերպել Ամալ Քլունիի համար անմիջապես TCL Chinese Theatre կինոթատրոնի կարմիր գորգին:

 

Նշվում է, որ ամուսնական զույգը ներկա է եղել դերասանուհի Սանդրա Բուլոքի մասնակցությամբ «Մեր բրենդը ճգնաժամն է» երգիծական դրամայի պրեմիերային: Հայտնի է, որ ինքը` Քլունին, ֆիլմում չի նկարահանվել և հանդիսանում է դրա պրոդյուսերը:

 

Ջորջ և Ամալ Քլունիները մասնակցել են հոլիվուդյան կինոպրեմիերայի (լուսանկարներ)