Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է
Հոլիվուդյան ամուսիններ Հոլի Բերին և Օլիվյե Մարտինեսը դիմել են ամուսնալուծության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` TMZ կայքին հղումով:
«Բերիի դատական հայցում նշվում է անլուծելի հակասությունների մասին»,- նշում է կայքը։
Դերասանական զույգը հրապարակել է հայտարարություն, որում նշվում է, որ «իրենք ծանր սրտով են եկել իրենց ամուսնությունը դադարեցնելու որոշմանը»։
Բերին և Մարտինեսն ամուսնացել են 2013թ. հուլիսին: Նրանք ունեն համատեղ երեխա` 2-ամյա որդի: Հոլի Բերիի համար դա 3-րդ ամուսնությունն է:











