Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի Քոեն եղբայրների սցենարի հիման վրա

08:47 • 28.10.15

Հանրահայտ դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին կրկին ձեռքը կվերցնի տեսախցիկը. այս անգամ նա կէկրանավորի «Սուբուրբիկոն» կատակերգության սցենարը, որը 10 տարի առաջ գրել են Քոեն եղբայրները, գրում է buro247.ru-ն:

 

Հայտնի է, որ այժմ դերասանը բանակցություններ է վարում ֆիլմի էկրանավորման վերաբերյալ։

 

Առաջին անգամ աշխարհը «Սուբուրբիկոն»-ի մասին լսել է 2005-ին, երբ ռեժիսորներն առաջարկել էին Քլունիին մասնակցել նոր ֆիլմի նկարահանումներին: Սակայն սցենարն այդպես էլ մնացել էր, քանի որ եղբայրները սկսել էին զբաղվել իրենց այլ նախագծերով։

 

Քոենները և Քլունին համագործակցում են արդեն մոտ 15 տարի, նրանց առաջին համատեղ աշխատանքը եղել է «Օ, որտե՞ղ ես դու, եղբայր» ֆիլմը։

Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի Քոեն եղբայրների սցենարի հիման վրա