Համացանցում է հայտնվել The Beatles-ի երգի վերականգնված տեսահոլովակը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել The Beatles խմբի A Day In The Life երգի վերականգնված տեսահոլովակը, որը ձայնագրվել է 1967-ին, գրում է Лента-ն։
Տեսահոլովակը նախորդում է խմբի երգերի հավաքածուի թողարկմանը, որում կներառվի 24 ձայնագրություն՝ Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի մեկնաբանություններով:
A Day In The Life-ի տեսահոլովակն իրենից ներկայացնում է հատվածներ 5-ժամանոց նկարահանումներից, որոնք արվել են Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի ձայնագրման ընթացքում:
Բացի խմբի անդամներից՝ կադրերում երևում են նաև Միք Ջագերը և Քիթ Ռիչարդսը: Մաքքարթնիի խոսքով` այդ տեսահոլովակը տպավորիչ հիշեցում է այն ժամանակաշրջանի մասին, որում իրենք ապրել են։










