Ջենիֆեր Լոպեսը հիացրել է Նյու Յորքի հանդիսատեսին իր կատարումով և չափազանց բաց հագուստով (լուսանկարներ)

10:36 • 30.10.15

Ջենիֆեր Լոպեսը շքեղ կազմվածք ունի, և նա հիանալի գիտակցում է դա։ Վերջին համերգի ընթացքում, որը նա տվել է Նյու Յորքում, համերգային հագուստներն ապշեցրել են իրենց «անկեղծությամբ», գրում է Комсомольская правда-ն:

 

Երգչուհին հրաշալի շոու է կազմակերպել Madison Square Garden-ում: Ջենիֆերը բեմ է դուրս եկել փայլուն բոդիով, որի լայն լանջաբացվածքը գրեթե ամբողջությամբ մերկացրել է նրա կուրծքը։

 

Կերպարը համալրել են ցանցավոր զուգագուլպան և թավշյա երկարաճիտ կոշիկները:

 

Լոպեսը ելույթ է ունեցել պուերտոռիկացի երաժիշտ Ուիսինի հետ, ով հայտնի է ռեգի ոճի կատարումներով:

SPLASH NEWS

SPLASH NEWS

Ջենիֆեր Լոպեսը հիացրել է Նյու Յորքի հանդիսատեսին իր կատարումով և չափազանց բաց հագուստով (լուսանկարներ)