Դի Կապրիոն, Դե Նիրոն և Բրեդ Փիթը գովազդային ֆիլմում նկարահանումների համար ստացել են 13-ական մլն դոլար (տեսանյութ)

09:03 • 30.10.15

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր նախագիծը, որին մասնակցել են Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն և Բրեդ Փիթը, տարբերվում է իր թանկությամբ և կարճատևությամբ։ Սակայն 15 րոպե տևողությամբ և 70 մլն դոլար բյուջեով «Կինոփորձեր» կարճամետրաժ ֆիլմը դժվար թե հայտնվի լայն վարձույթում: Բանն այն է, որ այն չինական խաղատան գովազդ է, գրում է filmpro.ru-ն:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ նկարահանումների 2 օրվա համար 3 հոլիվուդյան աստղերից յուրաքանչյուրը ստացել է 13 մլն դոլար: Դատելով թրեյլերից` գլխավոր դերերը կատարել են Դի Կապրիոն և Դե Նիրոն, որոնք կատարել են իրենց իսկ դերը։ Ըստ սյուժեի` նրանք միմյանց հետ պայքարում են Մարտին Սկորսեզեի ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար: Ի դեպ, վերջինս նույնպես իր իսկ դերն է կատարել:

 

Հոկտեմբերի 27-ին The Studio City խաղատանը կայացել է ֆիլմի հանդիսավոր պրեմիերան, որին ներկա են եղել նաև ռեժիսորը և դերասանները:

 

Դի Կապրիոն, Դե Նիրոն և Բրեդ Փիթը գովազդային ֆիլմում նկարահանումների համար ստացել են 13-ական մլն դոլար (տեսանյութ)