Գերմանացի նկարիչը անհավանական թվացող 3D պատկերներ է նկարում (ֆոտոշարք)

22:15 • 31.10.15

Daily Mail-ը ներկայացրել է գերմանաբնակ Ստեֆան Փաբսթի 3D նկարչական արվեստի անհավանական նմուշները:


Ինչպես նկատում է պարբերականը` 35-ամյա նկարչի գործերը, ասես, միաձուլում են իրականության և արվեստի միջև սահմանները:   Իրական թվացող պատկերներն ասես դուրս են գալիս թղթի վրայից: Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, որ դրանք սովորական մատիտով պատկերված նկարներ են:


Նկարչի գործերում տեղ են գտել նաև հայտնի մարդկանց անչափ իրական թվացող նկարներ, որոնք դժվար է տարբերել լուսանկարից: Նրանց թվում են Սկարլեթ Յոհանսոնը, Անջելինա Ջոլին, Էմմա Ուոթսոնը, Կիրա Նայթլին, Շոն Քոներին:

 

Գերմանացի նկարիչը անհավանական թվացող 3D պատկերներ է նկարում (ֆոտոշարք)