Նրան ես պատրաստ եմ վստահել իմ կյանքը. Բրեդ Փիթը պատմել է կնոջ` Անջելինա Ջոլիի հետ աշխատանքի մասին (տեսանյութ)

09:41 • 31.10.15

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին միասին նկարահանվել են Ջոլիի 3-րդ ռեժիսորական աշխատանքում, որը կոչվում է «Լազուրե ափը», գրում է filmpro.ru-ն։

 

V Magazine ամսագրին տված հարցազրույցում Փիթը պատմել է այն մասին` ինչպես է ինքն աշխատել կնոջ հետ։



«Նա շատ համարձակ է, սուր լեզու ունի և, իհարկե, սեքսուալ է: Անջելինան ունի անհավանական ինտուցիա, և ես չէի կարողանում չհիանալ նրա ռեժիսորական վարքով: Նրան ես պատրաստ եմ վստահել իմ կյանքը: Մենք միասին ենք արդեն բավականին երկար ժամանակ և հասկանում ենք միմյանց կես բառից: Այդ պատճառով էլ ես աշխատում էի` ղեկավարվելով իմ բնազդներով»,- պատմել է Փիթը` նշելով, որ մեղրամսի ընթացքում ֆիլմում նկարահանվելը լավագույն տարբերակը չէր։

 

Դերասանի կարծիքով` հենց այդպես է ստուգվում ամուսնության ամրությունը` հաղթահարել դժվարությունները՝ համատեղ արարելով: Եվ Փիթը եկել է այն եզրակացության, որ եթե աշխատել, ապա կնոջ հետ։

 

ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթում կհայտնվի նոյեմբերի 13-ին։

 

Նրան ես պատրաստ եմ վստահել իմ կյանքը. Բրեդ Փիթը պատմել է կնոջ` Անջելինա Ջոլիի հետ աշխատանքի մասին (տեսանյութ)