Հարիսոն Ֆորդը հոթ-դոգի կոստյումով առաջին անգամ պատմել է իր մասնակցությամբ ավիավթարի մասին

13:11 • 31.10.15

Հոլիվուդյան կինոաստղ Հարիսոն Ֆորդը, ով 7 ամիս առաջ ավիաաղետի էր ենթարկվել, Ջիմի Քիմելի հեռուստաշոուի ժամանակ առաջին անգամ կիսվել է հիշողություններով, փոխանցում է Обозреватель-ը:

 

73-ամյա դերասանը հաղորդման նկարահանումներին եկել է հոթ-դոգի հագուստով, ինչը կապված է եղել Հելոուինի տոնի հետ:

 

«Ես հիշում եմ` ինչպես շարժիչը կանգնեց, դա շատ լավ եմ հիշում: Իսկ հետո հիշում եմ դիսպետչերական աշտարակը, հիշում եմ նրանց ցուցումները: Նրանք խորհուրդ տվեցին, որ ես վայրէջք կատարեմ սովորական երթուղով, իսկ ես գիտեի, որ չեմ կարող դա անել, և հրաժարվեցի: Դա վերջին բանն է, ինչ ես հիշում եմ, հաջորդ հիշողություններն արդեն 5 օր անց էին»,- պատմել է Հարիսոնը:

 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ֆորդի ինքնաթիռն ընկել էր Լոս Անջելեսի արվարձանում գոլֆի դաշտում: 72-ամյա դերասանը ողջ էր մնացել, սակայն բազմաթիվ վնասվածքներ էր ստացել։

Հարիսոն Ֆորդը հոթ-դոգի կոստյումով առաջին անգամ պատմել է իր մասնակցությամբ ավիավթարի մասին