Նիկոլ Քիդմանը կնկարահանվի «Լուռ կինը» հոգեբանական թրիլերում

10:27 • 31.10.15

Նիկոլ Քիդմանը կկատարի գլխավոր դերը «Լուռ կինը» հոգեբանական թրիլերում, որը կնկարահանվի Ա.Ս.Ա. Հարիսոնի վեպի հիման վրա։ Էկրանավորմամբ կզբաղվի Էդրիան Լայնը, գրում է buro247.ru-ն:

 

Էկրանավորման մասին խոսք է գնացել դեռևս 2 տարի առաջ, սակայն նախագիծը կիսատ է մնացել ռեժիսոր և սցենարիստ չգտնելու պատճառով։

 

«Լուռ կինը» համեմատում են մեկ այլ բեսթսելերի` Գիլիան Ֆլինի «Անհետացածը» գրքի հետ:

 

Հարիսոնի վեպի հերոսներ Ջոդին և Թոդն ամուսնացած չեն, սակայն ապրում են միասին արդեն 20 տարի շքեղ բնակարանում, նրանց կյանքը նման է թատրոնի: Ջոդին հոգեբան է և հրաշալի կատարում է համբերատար կնոջ դեր, իսկ Թոդը վերանորոգման վարպետ է, գումար է վաստակում, սակայն սովոր է կողմնակի ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Եվ աստիճանաբար լուռ կինը սկսում է մշակել ամուսնու սպանության պլանը։

Նիկոլ Քիդմանը կնկարահանվի «Լուռ կինը» հոգեբանական թրիլերում