Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակը «տառապում» է իր արտաքինի պատճառով (լուսանկարներ)
Շվեդիայից Քոնրադ Աներուդն այնքան նման է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին, որ չի կարող հանգիստ հայտնվել հանրության մեջ։ Աշխարհի բոլոր երկրներում մարդիկ հարձակվում են տղայի վրա` բղավելով «Լեո», գրում է ДНИ.ru-ն:
Դի Կապրիոյի հետ նմանությունն այնքան շատ է, որ դժվար է հավատալ, որ նա հոլիվուդյան դերասանը չէ։
Քոնրադն ապրում է Շվեդիայում, աշխատում է որպես մոդել և բարմեն, զբաղվում է երաժշտությամբ և Instagram-ի իր էջը վարում, որտեղ նա արդեն ավելի քան 40.000 հետևորդ ունի:
«Երբեմն շատ դժվար է լինում, երբ մարդիկ ինձ Լեո են անվանում, այլ ոչ թե իմ անունով: Սակայն դա զվարճալի է, նա գեղեցիկ է: Երբ ես արտերկիր եմ գնում, այդ ժամանակ սկսվում են փորձությունները։ Նախորդ տարի ես Իտալիայում էի: Ես նույնիսկ մտածում էի ամբողջությամբ մազերս սափրելու մասին: Դա քաոս էր: Մարդիկ ամենուր բղավում էին «Լեո», անընդհատ ցանկանում լուսանկարվել ինձ հետ»,- պատմել է Աներուդը:





















