Wake Up! Հռոմի պապն իր ապագա ռոք ալբոմից նոր ստեղծագործություն է հրապարակել (ձայնագրություն)

09:50 • 31.10.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ապագա ռոք ալբոմից նոր ստեղծագործություն է հրապարակել, գրում է Обозреватель-ը։

 

Por qué sufren los ninos? կատարումը կներառվի պոնտիֆիկոսի Wake Up! ալբոմում, որը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 27-ին։

 

Por qué sufren los ninos? («Ինչո՞ւ են տառապում երեխաները») երգը պարունակում է Հռոմի պապի ելույթից հատված, ինչպես նաև կաթոլիկ Jesu Dulcis Memoria հիմնը` իտալացի երգչուհի Աննա Տոսատոյի կատարմամբ:

 

Սեպտեմբերին Ֆրանցիսկոսն արդեն թողարկել է Wake Up! Go! Go! Forward! երգը:

 

Ձայնասկավառակի վաճառքից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն ռազմական հակամարտությունների գոտիներից փախստականների օգնության հիմնադրամին։

 

 

Wake Up! Հռոմի պապն իր ապագա ռոք ալբոմից նոր ստեղծագործություն է հրապարակել (ձայնագրություն)