Հերոսը. Դիմա Բիլանը նկարահանվել է ֆիլմում (տեսանյութ)

18:59 • 02.11.15

Ռուս երգիչ Դիմա Բիլանը հանդես է որպես դերասան` մարմնավորելով «Հերոսը» պատմական կինոնկարի գլխավոր հերոսին:

Ինչպես ներկայացնում է Tatler.ru-ն` ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի տարիներին: Ըստ սցենարի` դժվարին ժամանակներում գլխավոր կերպարը երկու հավատք ունի` հայրենիքի և սիրելիի` Վերայի նկատմամբ:   

Նշվում է, որ Բիլանը նկարահանումների ժամանակ փոխարինել է Դանիլ Կոզլովսկիին, ով վերջին պահին հրաժարվել է նկարահանվել: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016-ին:

 

Հերոսը. Դիմա Բիլանը նկարահանվել է ֆիլմում (տեսանյութ)