Սանդրա Բուլոքը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի նոր տարբերակում

09:36 • 02.11.15

«Օուշենի 11 ընկերները» ֆիլմը վաղուց արդեն սիրված է դարձել։ Կկարողանա՞ նման հաջողությունների հասնել ֆիլմի նոր տարբերակը, որում բոլոր դերերը կատարելու են կանայք՝ դեռ պետք է սպասել և պարզել, գրում է buro247.ru-ն:

 

Կատակերգությունները, որոնք բավականին անհամեստ ընկերական արկածների մասին են, հաճախ ավարտվում են դարի գողությամբ: Եվ այժմ ֆիլմը կունենա «կանացի» տարբերակ։

 

Նոր «ավազակախումբը» կգլխավորի Սանդրա Բուլոքը, իսկ Ջորջ Քլունին` Դենի Օուշենը 2001թ. ֆիլմից, ոչ միայն կհայտնվի ֆիլմի էպիզոդիկ դերերից մեկում, այլև կդառնա պրոդյուսերը։

 

Նկարահանումները սկսելու մասին դեռևս տեղեկություններ չկան։

Սանդրա Բուլոքը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի նոր տարբերակում