Այս լուսատուները «ծաղկում» են, երբ դրանց մարդիկ են մոտենում (լուսանկարներ, տեսանյութ)

14:35 • 02.11.15

Քաղաքային փողոցներն ու հանրային տարածքները վաղուց արդեն դիզայներական գաղափարների իրագործման հարթակ են դարձել, գրում է Adme.ru-ն։

 

Երուսաղեմի բնակիչներն այժմ հնարավորություն ունեն հիանալու անսովոր կառույցով. 9 մետրանոց հսկա փողոցային լուսատուները, որոնք պատրաստված են ծաղիկների տեսքով, բացվում են, երբ դրանց մարդ կամ մեքենա է մոտենում:

 

Այս անսովոր նախագծի հեղինակները պատմել են, որ «կախարդական ծաղիկներն» ստեղծել են ոչ միայն քաղաքը զարդարելու համար, այլև մարդկանց հիշեցնելու, որ աշխարհում միշտ հրաշքների ու երևակայության համար տեղ կա։