Երգչուհի Քայլի Մինոուգը Լոնդոնում բացել է սուրբծննդյան սեզոնը (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մասնակցել է Լոնդոնում սուրբծննդյան սեզոնի բացման արարողությանը, գրում է Газета-ն:
Երգչուհին վառել է տոնական լույսերը հայտնի Օքսֆորդ Սթրիթ առևտրային փողոցում։ Այս տարի զարդարանքների համար օգտագործվել է արծաթագույն լուսավորում և 445 ոսկեգույն փուչիկ:
Մինոուգը միակ հայտնի դեմքը չէ, ով բացել է սուրբծննդյան սեզոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Նախկինում տոնական լույսերը վառել են երգչուհիներ Շերիլ Քոուլը, Ջեսի Ջեյը, երգիչ Ռոբին Ուիլյամսը, ինչպես նաև The Spice Girls խումբը:
2015թ. արարողությանը ներկա են եղել հազարավոր մարդիկ։ Հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել երգչուհիներ Foxes-ը և Գաբրիել Ափլինը, ինչպես նաև X-Factor շոուի հաղթող Բեն Հեյնաուն։



















