Պետբյուջեն ներդրումների ավելացման հատուկ նպատակ չի դրել. Պավել Սաֆարյան

12:56 • 02.11.15

 

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձանագրեց, թե գալիք տարվա համար սպասելիքները բացասական է:


«Նախատեսված ծրագրից միանշանակ գոհ լինել չեն կարող, կա խնդիրների խնդիր, որը վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունն է: Ինչպես պետք է դուրս գալ այս վիճակից և որոնք են այն հիմնական գործիքները, որոնց միջոցով կառավարությունը փորձում է փոխել իրավիճակը: Բյուջեի ծրագրին նայելով նման բան չես տեսնում, դրական բաներ կան, սակայն բայց հարկային քաղաքականությունն արդյոք ինքնանպատակ է, միայն հարկային փոփոխությամբ մենք կարող ենք ուղղումներ կատարել այն ոլորտներում, որի մասին մենք էլ ենք խոսում, դուք էլ»,-ասաց Արծվիկ Մինասյանը և  հարցրեց, թե ինչ է արվում, որ ներդրումներ լինեն:
 

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը պատասխանեց, թե այնպես չէ, որ բավարարված են, ուղղակի ասում են, որ բյուջեն իրատեսական է:
 

«Այդ ինվեստիցիաները ամբողջ բյուջեի ծախսերի միայն 9 տոկոսն է, որ կապիտալ ծախսերի համար է, մնացած ծախսերն ուղղված են սոցիալական վիճակի պահպանմանը: Պետբյուջեն, որպես գործիք, ինքը ինվեստիցիաների ավելացման հատուկ նպատակ այնպես չէ, որ դրել է: Դրա հնարավորությունն էլ չկա: Կառավարությունն ընկալում է, որ ինվեստիցիաներ պետք է ավելացնի, կապիտալ ծախսերն ավելացնի, ուղղակի հնարավորությունների խնդիր է»,- ասաց նա:

 

Պավել Սաֆարյանի խոսքով կառավարությունը 4 մլրդ ներդրում տալիս է ճանապարհների հիմնանորոգման համար, 6 մլրդ դրամ էլ՝ դպրոցների նորոգման համար. «Այսինքն՝ ընդամենը 10 մլրդ փող է, մնացածը մեր վարկային միջոցներն են, որոնք մեր ինվեստիցիաների հիմնական աղբյուրն են դարձել»:

 

 

Պետբյուջեն ներդրումների ավելացման հատուկ նպատակ չի դրել. Պավել Սաֆարյան