Քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դի Կապրիոյի մասին (լուսանկարներ)

18:32 • 03.11.15

Լեոնարդո Դի Կապրիոն Հոլիվուդի ամենահայտնի և տաղանդավոր դերասաններից է։ Նա հանդես է եկել «Տիտանիկ», «Ռոմեո + Ջուլիետ», «Մեծն Գեթսբի» և այլ ֆիլմերի գլխավոր դերերում։ Դի Կապրիոն այդպես էլ «Օսկար» մրցանակի չի արժանացել իր դերերի համար, բայց կարող է պարծենալ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների հետ կրքոտ սիրավեպերով։

 

Շատ տղամարդիկ են ցանկանում նմանվել նրան, իսկ կանայք խելքահան են լինում նրա համար: Fishki.net կայքը մի քանի քիչ հայտնի փաստ է ներկայացնում դերասանի մասին։

 

Դի Կապրիոն երբեք չի փորձել թմրանյութեր

Թերթերից մեկին տված հարցազրույցում դերասանն ընդգծել է, որ երբեք կյանքում թմրամիջոցներ չի փորձել: «Ես ընդամենը երեք կամ չորս տարեկան էի, երբ բախվեցի այդ աղբին։ Հետո ես հաճախ էի լինում հոլիվուդյան երեկույթներին, և իհարկե ինձ փորձում էին գայթակղել։ Մենք շատ ենք տեսել նրանց, ովքեր զոհ են դարձել այդպիսի կենսակերպի, և դա մեծ դժբախտություն է»,- ասել է նա։

 

11. Он никогда не пробовал наркотики ди каприо, факт
 

Նա դուստր ունի

«Արյունոտ ադամանդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հասցրել է կապվել Մոզամբիկի Մապուտու շրջանում որբ երեխաների SOS գյուղերում ապրող աղջիկ երեխաներից մեկի հետ և անգամ որդեգրել է նրան։ Դերասանը, սակայն, աղջկան չի դաստիարակում, այլ ամեն ամիս գումար է փոխանցում նրան հոգ տանելու համար և հաճախ զանգահարում է նրան:

Նա կարողանում է տնտեսել

Թանկարժեք մեքենաների փոխարեն նա նախընտրում է Toyota Prius, ինչպես նաև չի ճանապարհորդում մասնավոր ինքնաթիռով, այլ գնում է էկոնոմ-կարգի տոմսեր: Միևնույն ժամանակ, նա մեծ գումարներ է նվիրաբերում բարեգործություններին:

9. Он умеет экономить ди каприо, факт

Շնաձկան հարձակում

2006 թվականին Լեոն դայվինգով է զբաղվել Քեյփթաունում: Անվտանգության համար Դի Կապրիոյին ջուրն են մտցրել հատուկ վանդակում, որն էլ փրկել է դերասանին հսկայական սպիտակ շնաձկից: Շնաձուկը մի քանի անգամ փորձել է կծել նրան, բայց նա ողջ է մնացել: Այդ ժամանակից ի վեր դերասանը մահու չափ վախենում է շնաձկներից:

6. Нападение акулы ди каприо, факт

Նա վարժ գերմաներեն է խոսում

Լեոյի մայրը ծնվել է Գերմանիայում և որդուն սովորեցրել է իր մայրենի լեզուն: Դի Կապրիոյի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ փոքր է եղել, այդ պատճառով նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը և գերմանուհի տատիկը։

5. Он свободно владеет немецким ди каприо, факт

Նա երբեք ամուսնացած չի եղել

Դի Կապրիոն այնքան կրքոտ սիրավեպեր է ունեցել հայտնի գեղեցկուհիների հետ, բայց ոչ մի անգամ չի ամուսնացել: Նա հանդիպել է Դեմի Մուրի, Բլեյք Լայվլիի և անգամ Նաոմի Քեմփբլի հետ: Այժմ, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ դերասանն առաջարկություն է արել Քելի Ռորբախին:

1. Он никогда не был женат ди каприо, факт

 


 

 

Քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դի Կապրիոյի մասին (լուսանկարներ)