«Կոնվերս Բանկը» շնորհավորել է դերասան Միքայել Պողոսյանին ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ

12:39 • 03.11.15

«Կոնվերս Բանկը» հյուրընկալեց դերասան Միքայել Պողոսյանին և շնորհավորեց նրան ժողովրդական արտիստ կոչմանը արժանանալու առթիվ. տեղեկացնում է  «Կոնվերս Բանկի» հասարակայնության հետ կապերի բաժինը։


Հավաքվածները մաղթեցին Միքայել Պողոսյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի նպաստ հայկական կինոյի և թատրոնի զարգացման:


«Յուրաքանչյուր հանդիպում Միքայել Պողոսյանի կողմից կերտած օրիգինալ և առատաձեռն կերպարների հետ պարգևում է հանդիսատեսին տոն և ուրախություն՝ իրական արվեստի հետ շփման հնարավորություն: Բանկը միշտ պատրաստ է աջակցել իր լավագույն ընկերներին և բարձր է գնահատում Միքայել Պողոսյանի ներդրումը գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում»,-ասաց Տիգրան Դավթյանը:


Շնորհակալություն հայտնելով  ջերմ հյուրընկալության համար՝ Միքայել Պողոսյանը նշեց, որ բարձր է գնահատում «Կոնվերս Բանկի» կողմից  ցուցաբերվող ուշադրությունը և  աջակցությունը ոլորտին: Հատկապես շնորհակալական խոսքեր հնչեցրեց «Եթե բոլորը…» ֆիլմի ստեղծման աջակցության համար:


Նշենք, որ Միքայել Պողոսյանին «Կոնվերս Բանկի» հետ կապում են երկար տարիների բարեկամական հարաբերություններ, և նա հանդիսանում է նաև Բանկի դեմքը:

Միքայել Պողոսյանը հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան- Լոս Անջելես- Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում: «Եթե բոլորը…» ֆիլմի գլխավոր դերակատարման համար 2012 –ին Պողոսյանն արժանացել է Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին :
 

«Կոնվերս Բանկը» շնորհավորել է դերասան Միքայել Պողոսյանին ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ